Ռուսաստանի գործադիր իշխանությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է բենզինի արտահանման ամբողջական արգելքը։ Այս մասին հայտնում են Ռուսաստանի կառավարությունից։
«Կառավարությունը նոր ժամանակավոր արգելք է սահմանել բենզինի, դիզվառելիքի, նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման վրա։ Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակի պահպանման նպատակով։ Ստորագրված որոշման համաձայն՝ վառելիքի արտահանման ժամանակավոր արգելքը կգործի սույն թվականի օգոստոսի 1-ից մինչև 2027 թվականի հունվարի 31-ը», – ասված է հաղորդագրության մեջ։