Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում կազմակերպված «Government Day» միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:


 


Նախաձեռնությանը ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ստարտափների հիմնադիրներ, ոլորտային փորձագետներ։


 


«Government Day»-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։


 


Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացի մասին և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կիրառման կարևորությունը քաղաքացիներին արագ և հասցեական ծառայություններ մատուցելու գործում։


 

Այս համատեքստում նախարարն անդրադարձել է e-work.am կայքի հնարավորություններին, որը թույլ է տալիս անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողների և գործատուների միջև՝ միաժամանակ պարզեցնելով թափուր աշխատատեղերի որոնումը։ Արսեն Թորոսյանը շեշտել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» հարթակի դերը՝ աշխատանքային գործընթացների կանոնակարգման և արդյունավետության բարձրացման գործում։


 

Leave a comment