Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, իսկ «Փյունիկը» դուրս մնաց պայքարից:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց մոլդովական «Զիմբրուին», իսկ «Փյունիկը» տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց հունգարական «Դեբրեցենի» հետ:

Առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր նվազագույն հաշվով, իսկ «Նոան» 1:1 հաշիվն էր գրանցել Մոլդովայում:

«Նոայի» հաջորդ մրցակիցը կլինի «Սյոն» (Շվեյցարիա) – ԲԱՏԷ (Բելառուս) դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը: ԲԱՏԷ-ն տնային հանդիպումներն անցկացնում է Բաքվում:

Հիշեցնենք, որ «Նոան» եվրագավաթներում պայքարը սկսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, իսկ «Փյունիկը» նախորդ փուլում երկու անգամ հաղթել էր Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին» (3։0, 1։0)

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղեր

«Փյունիկ» (Հայաստան) «Դեբրեցեն» (Հունգարիա)՝ 0։0 (առաջին հանդիպում՝ 0:1)

«Նոա» (Հայաստան) – «Զիմբրու» (Մոլդովա)՝ 2:1 (առաջին հանդիպում՝ 1:1)

Գոռ Մանվելյան, 31, Գուստավո Սանգարե, 47 – Ջոնաթաս, 76

Leave a comment