Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմաբազայի վրա հաջող հարվածի մասին։
Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայի վրա հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի երկու անգար և ինքնաթիռների, ուղղաթիռների մեկ վառելիքի բաք, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։
«Քուվեյթի մուսուլմանները պետք է իմանան, որ ագրեսորի պատիժը կշարունակվի մինչև մուսուլմանական հարստության և ազգային ռեսուրսների թալանը դադարեցվի, և մինչև ամերիկացի օկուպանտներն ու ավազակները չվտարվեն տարածաշրջանից», – ասվում է հայտարարության մեջ։