ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին հայհոյելու ընթացքում ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (լուսանկարում) ուղեկցած պարեկի մասնակցության միջադեպի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այս մասին Aravot.am-ին հայտնել են Ոստիկանությունից։
Մեր հարցին՝ արդյոք պարզվե՞լ է պարեկի ինքնությունը, Ոստիկանությունից չեն պատասխանել՝ միայն հավելելով, որ ծառայողական քննության արդյունքներով կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տարածել են տեսագրություն և տեղեկություն, թե ինչպես է Ավետ Կոնջորյանի ծեծի դեպքից առաջ վերջինս մեքենայով շրջում ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի տան մոտով ու սեռական բնույթի հայհոյանքներ ուղղում Հակոբյանի ընտանիքի անդամներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: