Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ. մեկ անձ հետախուզվում է


ՀՀ վարչապետի տիկի Աննա Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:


«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 


Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը:


Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։


Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։


ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք է տրվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Դիտումների քանակ66

Leave a comment