Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել

https://arm.sputniknews.ru/20260730/rusakan-zvorqy-mek-orum-miangamic-4-bnakavajr-e-azatagrel-105226801.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1b/103920679_180:0:2911:2048_1920x0_80_0_0_c477e6045f17f4098acb5cdc67920cdc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խարկով, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, խարկով, դոնեցկ, հատուկ ռազմական գործողություն

Բաժանորդագրվել

Այդ բնակավայրերի համար մարտեր են վարել «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ռուսական զորքը մեկ օրում միանգամից 4 բնակավայր է ազատագրել, հայտնել է ՊՆ–ն։

Դրանք են՝ Յուրչենկովոն Խարկովի մարզում, Մոգրիցան և Մալայա Սլոբոդկան Սումիի մարզում, ինչպես նաև Կրասնոյարսկոյեն ԴԺՀ-ում։

«Հյուսիսային զորքախմբավորման ստորաբաժանումների զինծառայողները ակտիվ գործողությունների արդյունքում վերահսկողություն են հաստատել տվյալ բնակավայրերի նկատմամբ», – նշել է պաշտպանության նախարարությունը։

Յուրչենկովոն գտնվում է Խարկովի մարզի հյուսիս-արևելյան մասում, Բելի Կոլոդեզ գյուղի և երկաթուղային կայարանի մոտ։ Մոգրիցան գտնվում է Սումիի շրջանում՝ Պսյոլ գետի աջ ափին։ Մալայա Սլոբոդկան գտնվում է ավելի հյուսիս, մարզի սահմանային գոտում, Լոկնյա գետի վրա՝ M-02 մայրուղու մոտ։ Կրասնոյարսկոյեն գտնվում է Դոբրոպոլիեի շրջանում, ԴԺՀ-ի հյուսիս-արևմուտքում և Պոկրովսկից դեպի հյուսիս։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment