Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Արարատցեմենտի» աշխատակիցների հետ կապված իրավիճակին՝ նշելով, որ Կառավարության նպատակը որևէ մեկին աշխատանքից զրկելը չէ։ Նա ընդգծել է, որ աշխատակիցների կողմից ներկայացված հարցերը կքննարկվեն, և հնարավոր խնդիրների լուծումները կփորձեն գտնել քաղաքացիների հետ։
«Ես մյուս հիմնարկների դեպքերը չգիտեմ, բայց «Արարատցեմենտի» դեպքը, քանի որ շատ աղմուկ եղավ, եղավ այնպես, որ այո, մի քանի օր կանգնեցին, հետո սկսեցին աշխատել։
Կնայենք և քաղաքացիների հետ կտեսնենք՝ ինչն է խնդիրը, և որտեղ կարող ենք լուծել»,- նշեց Փաշինյանը։
Դիտումների քանակ9