Հայ աշակերտները 4 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ օլիմպիադայում

Բաժանորդագրվել

2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Լիտվայի Կաունաս քաղաքում հուլիսի 24–30-ն անցկացված Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 10-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայում (EJOI) Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթեև 2 բրոնզե մեդալի։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում է Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի (IOI) ձևաչափին, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 4 մասնակից (հյուրընկալող երկիրը կարող է մասնակցել 2 թիմով), և մասնակիցները 2 մրցույթային օրերում կատարում են 3-ական առաջադրանքներ:

Օլիմպիադային մասնակցել են 25 երկրների 100 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը, «Քվանտ» վարժարանի աշակերտներ Հայկ Ադամյանը (7-րդ դասարան) և Վաչե Քոչարյանը (8-րդ դասարան), ինչպես նաև «Այբ» դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան):

Հայաստանի թիմն արժանացել է 2 արծաթե (Վաչե Քոչարյան և Մամիկոն Համբարյան) և 2 բրոնզե (Լևոն Հայրապետյան և Հայկ Ադամյան) մեդալի։

Հիշեցնենք, որ 2025 թ. Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 9-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի։

Leave a comment