Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանի դեմ հանցագործության մասին հաղորդում տվեց իրավապահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իրավապահներին հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանի դեմ, որ «Միասնության թևեր»-ի նախընտրական ցուցակում էր։

Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ստուգվի Դրմեյանի ունեցվածքը։

««Տրոյական ձին» շենքից դուրս ենք հանել, հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս՝ թող քննեն «տրոյական ձիու» գործունեությունը, պատասխան եմ պահանջում ինստիտուտներից»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Դրմեյանը կառավարության դիրքորոշումներին հակասող գրություններ է գրել ու սա պետք է իրավական գնահատականի արժանանա։

«Հետո գնացել ու հայտնվել է «եռագլխի պոչի» մեջ, սա պատահակա՞ն է»,- ընդգծեց նա։

Leave a comment