Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով աշխատանքների ձևաչափը քննարկվում է. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին փոխարինելու վերաբերյալ որոշում դեռևս չունի:


«Այդ հարցի հետ կապված որոշում չունեմ: Նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը՝ ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ: Այդ թեմայով քննարկումներ հիմա ընթանում են»,- ասաց վարչապետը:

Դիտումների քանակ14

Leave a comment