Փաշինյանը կառավարությանը հանձնարարեց վավերագրական ֆիլմեր նկարել

https://arm.sputniknews.ru/20260730/pashinjany-karavarutjany-handznararec-vaveragrakan-filmer-nkarel-105219037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0a/25698127_86:0:1514:1071_1920x0_80_0_0_d02ecba7177bf0ab7b121101a42548f1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ֆիլմ, նիկոլ փաշինյան

հայաստան, ֆիլմ, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն թեմաները, որոնք արժանի են ֆիլմ դառնալու։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանությանը հանձնարարեց վավերագրական ֆիլմեր նկարահանել կառավարության ծրագրերի մասին։ Նա կառավարության նիստում հայտարարեց, թե հեռուստաեթերում բովանդակություն չկա։

«Պետության կարևոր մշակույթ է, որ ինքն իր հետքը նույնպես թողնում է։ Երբ հեռուստացույցը միացնում ենք, բովանդակություն չունենք, ունենք հեռու և մոտիկ անցյալ, ապագայի մասին էլ ընդհանրապես հույս չկա, դե ներկան էլ, որ ֆեյսբուքը կամ բրիֆինգը նայես, ընդհանրապես հույս չկա։ Հետևաբար «Շորն ու Շորշոր» ֆիլմի երազելի ժամանակներ են, որոնք հետ չեն գա»,– ասաց նա։

Փաշինյանի կարծիքով՝ կառավարության իրականացրած մի շարք ծրագրերից ՀՀ բոլոր քաղաքացիները չեն օգտվում։

«Ինչո՞ւ չենք կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել, ինչո՞ւ չենք կարող․․․ Օգոստոսի 8–ի տարեդարձն է, ֆիլմ նկարենք, թե ինչ ենք արել, ոնց է եղել։ Սա է պատճառը, որ նայում ենք` անցյալ ունենք՝ իր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան էլ, դե, էն չի։ ՀՀ բնակչության 70 տոկոսը Ագարակ–Քաջարանով կարող է չերթևեկել, հետևաբար պարտավոր եք նկարել։ Պետք չէ 3–ժամանոց բաներ նկարել, որ վերջում «Օսկար» ստանանք․ կարճ, քանի որ ժանրն է կարևոր՝ փաստավավերագրական»,– հավելեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ ֆիլմեր կարող են լինել առողջապահության ապահովագրության ծրագրի, Հյուսիս–հարավի, բանակցությունների ավարտի, 300 դպրոցի, 500 մանկապարտեզի և կառավարության մյուս ծրագրերի մասին։

Leave a comment