https://arm.sputniknews.ru/20260730/hstak-pataskhan-chtvecin-tsarukjani-ajakicnery-durs-ekan-karavarutjan-shenqic-105218467.html
Հստակ պատասխան չտվեցին. Ծառուկյանի աջակիցները դուրս եկան կառավարության շենքից
Հստակ պատասխան չտվեցին. Ծառուկյանի աջակիցները դուրս եկան կառավարության շենքից
Sputnik Արմենիա
Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։ 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T12:50+0400
2026-07-30T12:50+0400
2026-07-30T12:50+0400
հայաստան
հհ կառավարություն
գագիկ ծառուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213736_0:0:1501:844_1920x0_80_0_0_f27c388f1f5f3f68b4b03e2f0a88b17c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկությունների աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել նրանց:«Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա ո՛չ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, թե ինչպես կարող ենք լուծել բանկերում մեր պարտավորությունները, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանեց։ Նա ուղղակի ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,– լրագրողներին ասաց «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1e/105213736_59:0:1186:845_1920x0_80_0_0_a0359939f9dbe179f54e59a8958d358c.jpg.webp
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
հայաստան, հհ կառավարություն, գագիկ ծառուկյան
Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկությունների աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել նրանց:
«Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա ո՛չ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, թե ինչպես կարող ենք լուծել բանկերում մեր պարտավորությունները, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանեց։ Նա ուղղակի ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,– լրագրողներին ասաց «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։
Հավաքվածները լիահույս են, որ իրենց հարցը լուծում կգտնի, հաջորդ շաբաթ կվերադառնան աշխատանքի։