ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում Իրանի դեմ ռազմական գործողության ավարտի հնարավորությունը՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայաններին Թեհրանի հարվածների պատճառով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքը քննարկում է արդյոք ամերիկյան զորքերի հետքաշումն Իրանի հարվածներից հետո։
«Ես նման բան չեմ դիտարկում։ Արդյոք ես միշտ պատասխան հարված կհասցնե՞մ․ ըստ էության՝ այո», – նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Հուլիսի 28-ին ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է իրանական բալիստիկ հրթիռների կալանման մասին:
Ավելի վաղ Axios լրատվական հարթակի և Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնատար անձի, հայտնել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Հորդանանում ԱՄՆ ռազմակայանի ուղղությամբ: