Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա տղան գրություն է թողել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
14 տարեկան Վահե Ապիկյանը, որը տնից դուրս է եկել և չի վերադարձել ու որոնվում է որպես անհետ կորած, դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Այս մասին հայտնում է ուրարակիր Թովմաս Առաքելյանը։
Տղան հուլիսի 29-ի առավոտյան դուրս է եկել տնից և չի վերցրել որևէ իր, բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է` գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում է դառնալ ճգնավոր:
«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի` աղոթք կատարելու նպատակով։ Խնդրում ենք գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին:
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,– գրել է Թովմաս Առաքելյանը սոցցանցում։