Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի Էթիմեսգուտի քաղաքապետ Էրդալ Բեշիկչիօղլուն ձերբակալվել է քաղաքապետարանում՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ գործողությունը իրականացվել է կոռուպցիայի հետ կապված հետաքննության շրջանակներում։
Դեպքի հանգամանքների հետաքննությունը շարունակվում է։
Էրդալ Բեշիկչիօղլուն Էթիմեսգուտի քաղաքապետ է ընտրվել 2024 թվականին․ նա Հանրապետական ժողովրդական կուսակցության թեկնածու է։
Նա առավել հայտնի է որպես թատրոնի և կինոյի դերասան։