Թրամփը հայտարարել է, որ Իրաքում իրականացված ավիահարվածները համաձայնեցվել են Բաղդադի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի կողմից նախորդ գիշեր Իրաքում իրականացված ավիահարվածները, որոնք ուղղված էին Իրանի աջակցությունը վայելող շիա աշխարհազորայինների դեմ, համաձայնեցվել են Իրաքի կառավարության հետ։

Թրամփի խոսքով՝ գործողությունները թիրախավորել են Իրանի հետ կապվող զինված խմբավորումներին, որոնք, նրա գնահատմամբ, լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը։

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ դիտարկում է Իրանի կողմից աջակցվող խմբավորումների նկատմամբ լրացուցիչ նախազգուշացնող և զսպող միջոցների կիրառման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է շարունակել ճնշումը Իրանի հետ կապվող ուժերի և Թեհրանի ազդեցության ցանցի վրա։

Թրամփի այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը (PMF) հայտնել էին, որ երկրի տարբեր շրջաններում իրենց շտաբները ենթարկվել են ավիահարվածների, որոնց հետևանքով, ըստ նախնական տվյալների, կան զոհեր և վիրավորներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment