https://arm.sputniknews.ru/20260729/tshvotshkani-harsaniqic-hetvo-tunavvorvats-mi-qani-buzharui-mvot-stafilakvok-e-hastatvel-105202455.html
Ճոճկանի հարսանիքից հետո թունավորված մի քանի բուժառուի մոտ ստաֆիլակոկ է հաստատվել
Ճոճկանի հարսանիքից հետո թունավորված մի քանի բուժառուի մոտ ստաֆիլակոկ է հաստատվել
Sputnik Արմենիա
ՀՎԿԱԿ-ից նշում են, որ հետազոտությունների արդյունքների ամբողջական ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T22:16+0400
2026-07-29T22:16+0400
2026-07-29T22:16+0400
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
թունավորում
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55003926_0:0:1600:901_1920x0_80_0_0_b0918cedd642d2df9c6d3a66c91e8b0c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանիքից հետո սննդային թունավորման ախտանիշներով բուժօգնության դիմած մի քանի անձի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է ստաֆիլակոկ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։Կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել է 22 քաղաքացի։Կառույցը հավելել է, որ բուժառուների մոտ արձանագրվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության. բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ առողջական վիճակը գնահատվել է բավարար։ՀՎԿԱԿ-ից նաև նշել են, որ դեպքի առնչությամբ մասնագետները ձեռնարկել են հակահամաճարակային միջոցառումներ, հիվանդներից, ինչպես նաև սննդամթերքից և շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր հետազոտության համար։Հետազոտությունների արդյունքների ամբողջական ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/55003926_100:0:1524:1068_1920x0_80_0_0_caa2ebd3bf095b327fb96531d469290a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, թունավորում, վարակ
հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, թունավորում, վարակ
Բաժանորդագրվել
ՀՎԿԱԿ-ից նշում են, որ հետազոտությունների արդյունքների ամբողջական ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանիքից հետո
սննդային թունավորման ախտանիշներով բուժօգնության դիմած մի քանի անձի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է ստաֆիլակոկ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։
Կենտրոնի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել է 22 քաղաքացի։
Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում անցկացված հարսանյաց հանդիսությանը։
Կառույցը հավելել է, որ բուժառուների մոտ արձանագրվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության. բոլորին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ առողջական վիճակը գնահատվել է բավարար։
ՀՎԿԱԿ-ից նաև նշել են, որ դեպքի առնչությամբ մասնագետները ձեռնարկել են հակահամաճարակային միջոցառումներ, հիվանդներից, ինչպես նաև սննդամթերքից և շրջակա միջավայրից վերցվել են նմուշներ՝ լաբորատոր հետազոտության համար։
Հետազոտությունների արդյունքների ամբողջական ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։