«Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստում այսօր խորքային քննարկումներ ունեցանք աշխատանքային մի շարք կարևոր հարցերի շուրջ: Քննարկեցինք նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։ Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունն աճել է, և այսօր ավելի համակարգված ու թիրախային ենք աշխատում։
Միաժամանակ, մաքսային բարեփոխումների այս ակտիվ ընթացքին զուգահեռ՝ մաքսային ծառայողները պետք է շարունակեն զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, փոխեն մտածողությունն ու դառնան իրականացվող փոփոխությունների լիարժեք կրողը։ Միայն այսպես կարող ենք նոր որակ հաղորդել բարեփոխումների արդյունավետությանը»,- ասել է ՊԵԿ նախագահը։