ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
ԱՄՆ-ն այստեղ գլոբալ նպատակներ է հետապնդում. ՌԴ-ին դուրս մղել, Իրանի նկատմամբ օղակը սեղմել, Կենտրոնական Ասիան ազդեցության տակ վերցնել։ Վաշինգտոնի նպատակը համահունչ է թուրքալեզու պետությունների ծրագրին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Քունքներիս դեռ ատրճանակը պահած է, դեռ խաղաղություն հաստատված չէ, քանի դեռ Սոթքից Խոզնավար մեր ստրատեգիական բարձրունքները գտնվում են Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ։ Վենսի այցով հնարավոր ռազմական գործողությունները հետաձգվում են, բայց չեն վերանում, դիմագրավելու որևէ քայլ չի արվում։ Փոխնախագահի այցը Բաքվին «պրիտենզիա» չէ, սխալ ակնկալիքներ մի ունեցեք, նրանց համար Բաքուն ռազմավարական գործընկեր է, իսկ մենք նրանց երկարաժամկետ կտրվածքով պետք չենք, TRIPP-ի ծրագիրը գրվել է Թել Ավիվում, հետո այլ շահառուներ կարող են հայտնվել»,- մեկնաբանեց Հարությունյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։