Համաշխարհային շուկաներում Brent տեսակի նավթի գինը գրեթե 7%-ով աճել է և կարճ ժամանակով գերազանցել 90 դոլարը մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ WTI տեսակի նավթի արժեքն աճել է ավելի քան 6%-ով՝ հասնելով մոտ 84 դոլարի մեկ բարելի դիմաց։
Գների կտրուկ աճը պայմանավորված է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին հաղորդագրություններով, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությամբ՝ պատասխան գործողություններ ձեռնարկելու մտադրության վերաբերյալ։