Հասարակություն
29.07.2026 | 18:30
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում առանց մանկական նստատեղի՝ քարսիթի, տրանսպորտային միջոց վարելու համար կազմել են 7165 արձանագրություն՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 1500-ով ավելի։
Նշենք, որ Factor TV-ն բազմիցս անդրադարձել է երեխաների անվտանգ փոխադրման և մանկական նստատեղերի (քարսիթների) օգտագործման թեմային։
Մեր նախորդ հրապարակումներից մեկում ներկայացվել էր 2018 թվականին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով զոհվել էր մեկ տարեկան Յուրի Պապովը։ Նրա մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը, պատմել էր, որ որդին, մեծ հավանականությամբ, կենդանի կմնար, եթե մեքենայում լիներ քարսիթով։
Մեկ այլ անդրադարձում էլ Factor TV-ն բացահայտել էր, որ թեև օրենքով մինչև 7 տարեկան երեխաներին քարսիթով տեղափոխելը պարտադիր է, բազմաթիվ վարորդներ, այդ թվում՝ ուղևորափոխադրումներ իրականացնողները, շարունակում են անտեսել այդ պահանջը։ Նյութում նաև ներկայացվել էին ՆԳՆ տվյալները, ըստ որոնց՝ 2026 թվականի առաջին կիսամյակում առանց մանկական նստատեղի երեխաներ տեղափոխելու համար կազմվել է ավելի քան 7300 վարչական արձանագրություն։