«Մենք նրանց ջարդը կտանք»․ Թրամփը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

https://arm.sputniknews.ru/20260729/menq-nranc-jardy-ktanq-trampy-dardzjal-sparnaliqner-e-hnchecrel-irani-hascein-105192974.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , հորդանան, ամն

դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , հորդանան, ամն

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան բազաներին։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնեն Իրանին՝ ի պատասխան Հորդանանի ավիաբազայի վրա ավելի վաղ իրականացված իրանական հարձակման։

IRNA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ։

«Մենք նրանց ջարդը կտանք»,- Fox News-ի լրագրող Թրեյ Ինգստին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորդանանի ավիաբազայի վրա Իրանի հարձակումը։

Ըստ լրագրողի՝ Միացյալ Նահանգների առաջնորդն իրեն ասել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան հզոր հարված կհասցնի։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment