https://arm.sputniknews.ru/20260729/menq-nranc-jardy-ktanq-trampy-dardzjal-sparnaliqner-e-hnchecrel-irani-hascein-105192974.html
«Մենք նրանց ջարդը կտանք»․ Թրամփը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին
«Մենք նրանց ջարդը կտանք»․ Թրամփը դարձյալ սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան բազաներին։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T18:29+0400
2026-07-29T18:29+0400
2026-07-29T18:29+0400
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
հորդանան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_0:0:1500:844_1920x0_80_0_0_b0c5bb8abf158090b4f85d428c03cebe.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնեն Իրանին՝ ի պատասխան Հորդանանի ավիաբազայի վրա ավելի վաղ իրականացված իրանական հարձակման։IRNA գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում ամերիկյան ավիաբազայի ուղղությամբ։«Մենք նրանց ջարդը կտանք»,- Fox News-ի լրագրող Թրեյ Ինգստին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորդանանի ավիաբազայի վրա Իրանի հարձակումը։Ըստ լրագրողի՝ Միացյալ Նահանգների առաջնորդն իրեն ասել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան հզոր հարված կհասցնի։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
հորդանան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/0a/104472484_167:0:1500:1000_1920x0_80_0_0_2d3058f9bed835d5ad1aa0cb001e7aa5.jpg.webp
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , հորդանան, ամն
դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , հորդանան, ամն
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան բազաներին։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները հզոր հարված կհասցնեն Իրանին՝ ի պատասխան Հորդանանի ավիաբազայի վրա ավելի վաղ իրականացված իրանական հարձակման։
«Մենք նրանց ջարդը կտանք»,- Fox News-ի լրագրող Թրեյ Ինգստին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Հորդանանի ավիաբազայի վրա Իրանի հարձակումը։
Ըստ լրագրողի՝ Միացյալ Նահանգների առաջնորդն իրեն ասել է, որ ԱՄՆ-ն ի պատասխան հզոր հարված կհասցնի։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։