Boeing-ը երկրորդ եռամսյակում կրճատել է զուտ վնասը և 8%-ով ավելացրել հասույթը

ԱՄՆ-ի Boeing Co. ավիացիոն, տիեզերական և ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից մեկը 2026 թվականի երկրորդ եռամսյակում զգալիորեն կրճատել է զուտ վնասը և չափավոր աճ գրանցել հասույթի ցուցանիշում։ Միևնույն ժամանակ, ճշգրտված վնասը գերազանցել է շուկայի կանխատեսումները, իսկ հասույթը՝ դրանք գերազանցել, հաղորդում է Interfax-ը։

Ապրիլ-հունիս ամիսներին ընկերության զուտ վնասը կազմել է 428 մլն դոլար, կամ 0.67 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 612 մլն դոլար, կամ 0.92 դոլար մեկ բաժնետոմսի հաշվով։

Ճշգրտված վնասը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է 1.24 դոլարից մինչև 0.76 դոլար։

Հասույթն աճել է 8%-ով՝ հասնելով 24.56 մլրդ դոլարի։

LSEG-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները միջինում կանխատեսել էին մեկ բաժնետոմսի հաշվով 0.30 ճշգրտված վնաս և $24.25 մլրդ հասույթ։

Քաղաքացիական ավիացիայի ստորաբաժանման հասույթը երկրորդ եռամսյակում աճել է 8%-ով՝ մինչև 11.75 մլրդ դոլար, իսկ մատակարարումները՝ 14%-ով՝ հասնելով 171 ինքնաթիռի։ Boeing-ը ստացել է 246 նոր պատվեր, այդ թվում՝ Korean Air, Delta Air Lines և SMBC Capital ընկերություններից։

Հունիսի վերջի դրությամբ ընկերության պատվերների պորտֆելը գնահատվել է 597 մլրդ դոլար, որը ներառում է ավելի քան 6.2 հազար ինքնաթիռ։

Պաշտպանական և տիեզերական տեխնիկայի ստորաբաժանման վաճառքներն ապրիլ-հունիսին աճել են 13%-ով՝ մինչև 7.48 մլրդ դոլար։ Միաժամանակ, ծառայությունների ոլորտի հասույթն ավելացել է 1%-ով և կազմել 5.34 մլրդ դոլար։

Leave a comment