Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածների համար

Քաղաքականություն

29.07.2026 | 17:13

Ուկրաինան Ադրբեջանից ստացել է շուրջ 40 տոննա սարքավորումներ, որոնք կօգնի ամրապնդել ուկրաինական երկաթուղայինների գործունեությունը և կաջակցեն կարևորագույն ենթակառուցվածքներին։ Այս մասին ասվում է Ուկրաինայի Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Գերատեսչությունը հավելել է, որ գրեթե ամեն օր սարքավորումներ են տեղափոխվում հատուկ հանգույցով Ուկրաինայի տարբեր շրջաններ։ Սա օգնում է ապահովել ինչպես էներգետիկ ոլորտի, այնպես էլ այլ կրիտիկական ենթակառուցվածքների գործունեությունը ռուսական հարձակումների մշտական ​​սպառնալիքի պայմաններում։

«Շնորհակալություն ենք հայտնում Ադրբեջանին և STP Global Cable-ին Ուկրաինայի հետ համերաշխության և մեր կրիտիկական կարևոր ենթակառուցվածքներին աջակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ապրիլին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել է վեց երկկողմանի փաստաթուղթ։ Զելենսկիի այցից հետո Ադրբեջանն Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն փոխանցել էր հինգ ուղևորատար ավտոբուս։

Leave a comment