Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ից կողմից կիրառված սահմանափակումներին։

«Հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ պրոբլեմը Հայաստանինն է, բայց այդ պրոբլեմը Հայաստանինը չի, դա ԵՏՄ պրոբլեմն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը»,-ասել է նա։

Լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է՝ Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵՏՄ-ից դուրս գալ։ Վարչապետը նշել է, որ նման պլաններ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment