https://arm.sputniknews.ru/20260729/stacvum-e-eatm-n-katvatsahar-e-ev-chi-ashkhatum-pashinjany-meknabanel-e-putini-het-zrujcy-105185235.html
Ստացվում է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի հետ զրույցը
Ստացվում է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում․ Փաշինյանը մեկնաբանել է Պուտինի հետ զրույցը
Sputnik Արմենիա
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T16:21+0400
2026-07-29T16:21+0400
2026-07-29T16:21+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
վլադիմիր պուտին
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105184438_0:0:1241:698_1920x0_80_0_0_ce9da1c25a9194d2b509bcad0762fbac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։Նա շեշտեց, որ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։
2026
Լուրեր
am_HY
Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման սահմանափակումների մասին
Sputnik Արմենիա
Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ վերջի սկիզբը. Փաշինյանը` արտահանման սահմանափակումների մասին
2026-07-29T16:21+0400
true
PT2M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105184438_129:0:1060:698_1920x0_80_0_0_4dd9169ce7b993c12b8ca95741ed51a2.jpg.webp
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, վլադիմիր պուտին, տեսանյութեր, տեսանյութ, видео
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի՝ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի խնդիրները ԵԱՏՄ արտահանման հարցում առաջացել են այն բանից հետո, երբ ՀՀ-ն որդեգրել է այլընտրանքներ ունենալու քաղաքականություն։ Այսօր ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին՝ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունը հիմնականում ստացվել է։
«Երկխոսության առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման։ Ամենակարևորը, որ ՀՀ-ն ունի լեգիտիմ իրավունք ինքն իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ ՀՀ ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին։ ՀՀ-ն միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- նշեց Փաշինյանը։
Նա շեշտեց, որ այլընտրանքներ ունենալու քաղաքականության լեգիտիմությունն ընդունել են նաև ՌԴ գործընկերները։ Այլ բան է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի։
Ինչ վերաբերում է արտահանումների սահմանափակմանը, Փաշինյանը հայտարարեց, թե դա ոչ թե Հայաստանինն է, այլ ԵԱՏՄ-ինը։
«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ–ի վերջի սկիզբը»,- շեշտեց Փաշինյանը։