Վերսկսվել է ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը (PAN.am)

Սեպտեմբերի 25-ից «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» մայրուղային գազատարով վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Բնական գազի փոխադրումը ժամանակավորապես դադարեցվել էր Ռուսաստանի տարածքում նշված գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ և համալիր վերանորոգման աշխատանքների պատճառով։

Գազի մատակարարումը դադարեցվել էր սեպտեմբերի 15-ից:

Leave a comment