Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգը հրթիռային հարվածի է ենթարկվել

https://arm.sputniknews.ru/20260729/irani-arevmtjan-adrbejan-nahangy-hrtirajin-harvatsi-e-entarkvel-105183632.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0d/90054278_136:0:1559:1067_1920x0_80_0_0_89096ebed575dc9fc678f96110521c77.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, ամն

իրանի իսլամական հանրապետություն, հրթիռակոծություն, ամն

Բաժանորդագրվել

ԱՄՆ-ն հարձակվել է Փիրանշահր քաղաքի վրա։ Տեղեկությունը հայտնում են իրանական իշխանությունները:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրանի հյուսիսարևմյան Արևմտյան Ադրբեջան նահանգը թշնամական հարվածի է ենթարկվել։ Այս մասին, «Fars» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության ղեկավար Համեդ Սաֆարին։

«Թշնամու հրթիռը հարվածել է նահանգի չբնակեցված շրջաններից մեկին», – հայտարարել է Սաֆարին:

Զոհերի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ավելի ուշ Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարված է հասցրել Արևմտյան Ադրբեջան նահանգի Փիրանշահր քաղաքին:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment