Իրաքին հասցված հարվածների պատճառով երկրի վարչապետը հետաձգել է Սաուդյան Արաբիա այցը

Բաժանորդագրվել

Իրաքի կառավարության ղեկավարը կարգադրել է Ազգային անվտանգության նախարարների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդիի` Սաուդյան Արաբիա նախատեսված այցը հետաձգվել է։ Տեղեկությունը հայտնում է «Al Mayadeen» հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրին:

Նշվում է, որ այցը նախատեսված էր հուլիսի 30-ին՝ ԱՄՆ, Իրան, Կատար և Թուրքիա այցելելուց հետո։

Այսօր ալ-Զաիդին կարգադրել է Ազգային անվտանգության նախարարների խորհրդի արտահերթ նիստ անցկացնել: Նիստը հրավիրվել է տարածաշրջանում զարգացող իրավիճակի և հուլիսի 29-ի լուսաբացին երկրի վրա հասցված ավիահարվածների կապակցությամբ։

Իրաքի մի քանի շրջաններ և ռազմական շտաբներ հուլիսի 28-ի վաղ առավոտյան ավիահարվածների են ենթարկվել, ինչի հետևանքով «Հաշդ ալ-Շաաբի» շիա աշխարհազորի 20 անդամներ զոհվել են, ևս 32-ը՝ վիրավորվել:

Իրաքում աճել է ԱՄՆ–ի և Սաուդյան Արաբիայի հարվածների զոհերի թիվը

Leave a comment