Ճապոնիայի երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ


Երեքշաբթի Ճապոնիայի հարավում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հայտարարել է վարչապետ Սանաե Տակաիչին։


Կումամոտո պրեֆեկտուրայի իշխանությունների տվյալներով, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գրեթե 10000 մարդ տարհանվել է, մոտ 37000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։


Իշխանություններն աշխատում են պարզել անհայտ կորածների և ցնցումներից լրջորեն վնասված առևտրի կենտրոնում մնացածների թիվը։ Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է նաև 3600 զինծառայող:


Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունցել Կյուշու հարավային կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում: Երկրաշարժից հետո գրանվել են մի շարք հետցնցումներ:

Leave a comment