«Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են». Արայիկ Հարությունյանը՝ իր պաշտոնավարման դադարեցման վերաբերյալ

Այսօր՝ ժամը 12:00-ին, սկսվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստը։ Ինչպես լրագրողներին հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, նիստի քննարկման հիմնական թեման Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների ընտրության հարցն է։

Նիստից առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով իր պաշտոնավարման դադարեցման մասին լուրերին, ասաց. «Իմ մահվան մասին բոլոր լուրերը չափազանցված են»։

Տեսանյութն ամբողջությամբ

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment