Հայտնի է` ինչ գործի շրջանակում է ձերբակալվել ՀՅԴ–ական Արա Նախշքարյանը

https://arm.sputniknews.ru/20260729/hajtni-e-inch-gvortsi-shrjanakum-e-dzerbakalvel-hjdakan-ara-nakhshqarjany-105172501.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105170274_0:0:961:720_1920x0_80_0_0_0fdff003a5e9982d6251c45c72a0b214.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արա նախշքարյան, հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, ընտրակաշառք, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն

արա նախշքարյան, հակակոռուպցիոն կոմիտե, կաշառք, ընտրակաշառք, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), ձերբակալություն

Բաժանորդագրվել

Դեպքի առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռված։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ փաստաբան Աբրասիմ Աթոյանը հայտնել էր, որ ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանին առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում տարել են իր տնից։

«Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած Ա.Ն.-ն»,– հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ Արա Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, հասարակական գործիչ, մտավորական, եղել է արցախյան ազատամարտի մասնակից։ Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու էր։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հունիսի 6–ին հայտարարություն էր տարածել, որով պնդում էր, թե ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։

Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություններ, որում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։

Leave a comment