Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա։
«ԻՀՊԿ ուժերը մի քանի բալիստիկ հրթիռներ են արձակել Իրանից՝ փորձելով անակնկալ հարձակում իրականացնել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերի վրա։ Բոլոր իրանական հրթիռները հաջողությամբ որսացվել են», – ասվում է հայտարարության մեջ։
«ԱՄՆ ուժերը շարունակում են զգոն լինել և բարձր պատրաստվածության վիճակում են», – ընդգծել է հրամանատարությունը։
Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը ևս հայտնել էր, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։