ՀՀ Ազգային ժողովի նախագահ տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի գիտություն լրագրողների.
ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Սիրելի լրագրողներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)