«Այսօր մի տեսակ կորցրել ենք Երևանը, կորցրել ենք Երևանի տեսքը, համն ու հոտը»․ Կարապետ Մինասյան

Ըստ նրա՝ ամբողջ հոգևոր Հայաստանի միաբանող կառույցը մեր եկեղեցին է, սակայն միաբանող դեր ունի նաև Երևանը՝ բոլոր հայերի համար, իր տեսքով, բնույթով և ձևավորված ավանդույթներով։

«Այսօր մի տեսակ կորցրել ենք Երևանը, կորցրել ենք Երևանի տեսքը, համն ու հոտը»,- Համահայկական հասարակական դաշինքի գործունեության միասնական մեկնարկի միջոցառման ժամանակ ասաց Դաշինքի նախաձեռնող խմբի անդամ, տնտեսագետ, իրավաբան, ՀՀ արդարադատության նախարարի նախկին խորհրդական Կարապետ Մինասյանը։

Նրա խոսքով՝ Երևանը շատ մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի և հայության կայացման գործում։ «Երևանը խորհրդանիշ է, որի շուրջ բոլորը համախմբվել են, սակայն այսօր մենք կորցնում ենք մեր Երևանը։ Չկա Երևանի այն համն ու հոտը, որը սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներն ու օտարերկրյա հյուրերը գալիս ու վայելում էին այս քաղաքում։ Այս քաղաքը մի տեսակ օտար է դարձել։ Դաշինքի առաքելությունը պետք է լինի ոչ միայն Երևանին իր համն ու հոտը վերադարձնելը, այլև մեր հանրապետության բոլոր բնակավայրերին»,- ընդգծեց նա։

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment