https://arm.sputniknews.ru/20260729/adrbejani-gnats-2rd-razmatranspvortajin-inqnatiry-veradardzel-e-italia-105153669.html
Ադրբեջանի գնած 2–րդ ռազմատրանսպորտային ինքնաթիռը վերադարձել է Իտալիա
Ադրբեջանի գնած 2–րդ ռազմատրանսպորտային ինքնաթիռը վերադարձել է Իտալիա
Sputnik Արմենիա
Ենթադրվում է, որ երկու ինքնաթիռներն էլ տեխնիկական խնդիրներ են ունեցել. դրանցից մեկն ավելի քան 10 ամիս Թուրինում է։ 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T08:56+0400
2026-07-29T08:56+0400
2026-07-29T08:56+0400
ադրբեջան
իտալիա
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105150983_0:70:1340:824_1920x0_80_0_0_7a79fc3ebaf905b1947c153bb1f0b27c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի գնած երկրորդ ռազմատրանսպորտային «Leonardo C-27J»-ն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, վերադարձել է Իտալիա։Այս տարվա մարտին գրել էինք, որ Ադրբեջանը Իտալիայից գնած ինքնաթիռի հետ կապված խնդիրների է բախվել։Բաքուն 2023 թվականին իտալական «Leonardo» ընկերությունից գնել էր երկու «C-27 Spartan» ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ 2024 թվականի հունիսին տեղի էր ունեցել դրանցից առաջինի շնորհանդեսը, սակայն մի քանի ամիս անց ինքնաթիռը վերադարձել էր Իտալիա և այնտեղ մնացել մինչև 2025-ի ամառը:Հետո առաջին ինքնաթիռը երկրորդի հետ վերադարձել է Բաքու, բայց կրկին կարճ ժամանակով: Նոյեմբերին կրկին ուղևորվել է Թուրին և դեռ այնտեղ է. մինչև հունիս փորձնական թռիչքներ էր իրականացնում։Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև երկրորդ ինքնաթիռի հետ։ Այդ «Leonardo»-ն կես տարվա ընթացքում թռիչքներ է իրականացրել Բաքվի շրջակայքում, Բաքվից Գյանջա և հակառակ ուղղություններով։Սակայն ընթացիկ տարվա մայիսին այս ինքնաթիռը ևս վերադարձել է Իտալիա և մինչ օրս այնտեղ է։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը ստացել է առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ:
ադրբեջան
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1c/105150983_75:0:1266:893_1920x0_80_0_0_82c2083304b528c8b2663a8622e350ab.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իտալիա, ինքնաթիռ
ադրբեջան, իտալիա, ինքնաթիռ
Բաժանորդագրվել
Ենթադրվում է, որ երկու ինքնաթիռներն էլ տեխնիկական խնդիրներ են ունեցել. դրանցից մեկն ավելի քան 10 ամիս Թուրինում է։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի գնած երկրորդ ռազմատրանսպորտային «Leonardo C-27J»-ն,
Sputnik Արմենիայի տեղեկություններով, վերադարձել է Իտալիա։
Այս տարվա մարտին
գրել էինք, որ Ադրբեջանը Իտալիայից գնած ինքնաթիռի հետ կապված խնդիրների է բախվել։
Բաքուն 2023 թվականին իտալական «Leonardo» ընկերությունից գնել էր երկու «C-27 Spartan» ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ 2024 թվականի հունիսին տեղի էր ունեցել դրանցից առաջինի շնորհանդեսը, սակայն մի քանի ամիս անց ինքնաթիռը վերադարձել էր Իտալիա և այնտեղ մնացել մինչև 2025-ի ամառը:
Հետո առաջին ինքնաթիռը երկրորդի հետ վերադարձել է Բաքու, բայց կրկին կարճ ժամանակով: Նոյեմբերին կրկին ուղևորվել է Թուրին և դեռ այնտեղ է. մինչև հունիս փորձնական թռիչքներ էր իրականացնում։
Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև երկրորդ ինքնաթիռի հետ։ Այդ «Leonardo»-ն կես տարվա ընթացքում թռիչքներ է իրականացրել Բաքվի շրջակայքում, Բաքվից Գյանջա և հակառակ ուղղություններով։
Սակայն ընթացիկ տարվա մայիսին այս ինքնաթիռը ևս վերադարձել է Իտալիա և մինչ օրս այնտեղ է։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ադրբեջանը ստացել է առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ: