Ադրբեջանի գնած 2–րդ ռազմատրանսպորտային ինքնաթիռը վերադարձել է Իտալիա

Բաժանորդագրվել

Ենթադրվում է, որ երկու ինքնաթիռներն էլ տեխնիկական խնդիրներ են ունեցել. դրանցից մեկն ավելի քան 10 ամիս Թուրինում է։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի գնած երկրորդ ռազմատրանսպորտային «Leonardo C-27J»-ն, Sputnik Արմենիայի տեղեկություններով, վերադարձել է Իտալիա։
Այս տարվա մարտին գրել էինք, որ Ադրբեջանը Իտալիայից գնած ինքնաթիռի հետ կապված խնդիրների է բախվել։

Բաքուն 2023 թվականին իտալական «Leonardo» ընկերությունից գնել էր երկու «C-27 Spartan» ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ 2024 թվականի հունիսին տեղի էր ունեցել դրանցից առաջինի շնորհանդեսը, սակայն մի քանի ամիս անց ինքնաթիռը վերադարձել էր Իտալիա և այնտեղ մնացել մինչև 2025-ի ամառը:

Հետո առաջին ինքնաթիռը երկրորդի հետ վերադարձել է Բաքու, բայց կրկին կարճ ժամանակով: Նոյեմբերին կրկին ուղևորվել է Թուրին և դեռ այնտեղ է. մինչև հունիս փորձնական թռիչքներ էր իրականացնում։

Նմանատիպ իրավիճակ է տեղի ունեցել նաև երկրորդ ինքնաթիռի հետ։ Այդ «Leonardo»-ն կես տարվա ընթացքում թռիչքներ է իրականացրել Բաքվի շրջակայքում, Բաքվից Գյանջա և հակառակ ուղղություններով։

Սակայն ընթացիկ տարվա մայիսին այս ինքնաթիռը ևս վերադարձել է Իտալիա և մինչ օրս այնտեղ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը ստացել է առնվազն 7 պակիստանա-չինական JF-17 կործանիչ:

Leave a comment