Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել այն երկրների և ընկերությունների նավերին, որոնք կհամաձայնեն փոխհատուցումներ ստանալ Իրանի սառեցված ակտիվների հաշվին։
Հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել այդ միջոցները՝ հակամարտության ընթացքում տուժած նավերին պատճառված վնասը փոխհատուցելու համար։
Թեհրանում նման քայլերը որակել են անօրինական և զգուշացրել, որ Իրանի զինված ուժերը կխոչընդոտեն Հորմուզի նեղուցով այն երկրների և ընկերությունների նավերի անցումը, որոնք կօգտվեն առաջարկվող փոխհատուցման մեխանիզմից։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ վարչակազմը։