Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն․ ՀԿԵ

Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն․ ՀԿԵ

Օգոստոսի 2–ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր։ Հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Նշվում է, որ էլեկտրագնացքներն այդ օրն անվճար կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։

Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա:

Leave a comment