Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն ասել է, թե աշխատանքները կտևեն 2-3 ամիս։ Արդեն հայտարարվել են հանրային մրցույթներ շինարարության համար, այդ թվում՝ Աքյաքայից Շիրակ տանող հողե ճանապարհի համար։
Թոփթաշը նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և կբացի համագործակցության հնարավորություններ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։
Մայիսին Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը կֆինանսավորի Թուրքիայի հետ սահման տանող երկաթուղու վերակառուցումը։