ՀՀ-ն տոնում է անկախության 35-ամյակը (PAN.am)

Անկախ Հայաստանի Հանրապետությունը 35 տարեկան է: Ավելի քան երեք տասնամյակ առաջ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով «այո» է ասել անկախությանը։

Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե է անցկացվել ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին «կողմ» է քվեարկել ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ:

1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտնել վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք էր բերել 1918-ին:

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին «Հարատև պետություն» խորագրով տոնական համերգներ են անցկացվել Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Իջևանում։ Գլխավոր տոնական համերգը կկայանա սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում:

Leave a comment