Թեհրանը մերժել է Վաշինգտոնի բանակցային առաջարկը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Ամերիկյան կողմը հայտարարեց, որ եթե այս ծրագիրը մերժվի, բանակցությունները կհամարվեն ձախողված, և նրանք կհեռանան։ Ի վերջո, հենց դա էլ տեղի ունեցավ. ամերիկյան պատվիրակությունը լքեց բանակցությունները», – ասել է դիվանագետը;
Ղարիբաբադիի խոսքով՝ Օմանում բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը։ Մյուս կողմը պնդել է, որ այլընտրանքային հարավային երթուղին բաց մնա մինչև իրանա-օմանյան բանակցությունների ավարտը, սակայն Իրանը մերժել է առաջարկը։