https://arm.sputniknews.ru/20260727/ukrainakan-drvonnery-grvohel-en-rd-taratsashrjannery-ka-zvoh-ev-viravvorner-ajs-zhami-tvjalnery-105124027.html
Ուկրաինական դրոնները գրոհել են ՌԴ տարածաշրջանները, կա զոհ և վիրավորներ. այս ժամի տվյալները
Ուկրաինական դրոնները գրոհել են ՌԴ տարածաշրջանները, կա զոհ և վիրավորներ. այս ժամի տվյալները
Sputnik Արմենիա
ՌԴ ՀՕՊ ուժերը երկրի տարածքում օրվա ընթացքում վնասազերծել և ոչնչացրել են ավելի քան 180 ուկրաինական ԱԹՍ։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T23:12+0400
2026-07-27T23:12+0400
2026-07-27T23:13+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
զոհ
վիրավոր
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:120:1280:840_1920x0_80_0_0_cf085ecc22b65ce6b559265ab3b748eb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինական դրոնները օրվա ընթացքում հարձակվել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Ցավոք, կա զոհ։ Այսպես, Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկուսը։Նշվում է, որ Բելգորոդում անօդաչուն հարձակվել է կոմերցիոն օբյեկտի վրա, ստացած վնասվածքներից տեղում տղամարդ է մահացել: Ձեռքերի, ոտքերի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած մեկ մարդու տեղափոխել են հիվանդանոց:Գրայվորոնի շրջանի Գլոտովո գյուղում FPV-դրոնի պայթյունի ժամանակ վիրավորվել է մեկ տղամարդ, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։Իր հերթին Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ Կերչում բազմահարկ շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով 10 մարդ է տուժել:ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը օրվա ընթացքում երկրի տարածքում վնասազերծել և ոչնչացրել են 182 ուկրաինական ԱԹՍ։«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի, Ուդմուրտիայի Հանրապետությունների և Ազովի ու Սև ծովերի տարածքների վրա վնասազերծվել և ոչնչացվել են 182 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_43210015a1620896494160b9352b3e3b.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, պատերազմ
ՌԴ ՀՕՊ ուժերը երկրի տարածքում օրվա ընթացքում վնասազերծել և ոչնչացրել են ավելի քան 180 ուկրաինական ԱԹՍ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինական դրոնները օրվա ընթացքում հարձակվել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ցավոք, կա զոհ։ Այսպես, Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկուսը։
Նշվում է, որ Բելգորոդում անօդաչուն հարձակվել է կոմերցիոն օբյեկտի վրա, ստացած վնասվածքներից տեղում տղամարդ է մահացել: Ձեռքերի, ոտքերի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած մեկ մարդու տեղափոխել են հիվանդանոց:
Գրայվորոնի շրջանի Գլոտովո գյուղում FPV-դրոնի պայթյունի ժամանակ վիրավորվել է մեկ տղամարդ, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Իր հերթին Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ Կերչում բազմահարկ շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով 10 մարդ է տուժել:
«Կերչի բազմահարկ բնակելի շենքի վրա թշնամական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ: Երեք բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ»,- տելեգրամյան ալիքում գրել է նա։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը օրվա ընթացքում երկրի տարածքում վնասազերծել և ոչնչացրել են 182 ուկրաինական ԱԹՍ։
«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի, Ուդմուրտիայի Հանրապետությունների և Ազովի ու Սև ծովերի տարածքների վրա վնասազերծվել և ոչնչացվել են 182 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։