Ուկրաինական դրոնները գրոհել են ՌԴ տարածաշրջանները, կա զոհ և վիրավորներ. այս ժամի տվյալները

https://arm.sputniknews.ru/20260727/ukrainakan-drvonnery-grvohel-en-rd-taratsashrjannery-ka-zvoh-ev-viravvorner-ajs-zhami-tvjalnery-105124027.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_43210015a1620896494160b9352b3e3b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), զոհ, վիրավոր, պատերազմ

Բաժանորդագրվել

ՌԴ ՀՕՊ ուժերը երկրի տարածքում օրվա ընթացքում վնասազերծել և ոչնչացրել են ավելի քան 180 ուկրաինական ԱԹՍ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինական դրոնները օրվա ընթացքում հարձակվել են Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ցավոք, կա զոհ։ Այսպես, Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել երկուսը։

Նշվում է, որ Բելգորոդում անօդաչուն հարձակվել է կոմերցիոն օբյեկտի վրա, ստացած վնասվածքներից տեղում տղամարդ է մահացել: Ձեռքերի, ոտքերի և կրծքավանդակի բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած մեկ մարդու տեղափոխել են հիվանդանոց:

Գրայվորոնի շրջանի Գլոտովո գյուղում FPV-դրոնի պայթյունի ժամանակ վիրավորվել է մեկ տղամարդ, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Իր հերթին Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտնել է, որ Կերչում բազմահարկ շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի դրոնի հարձակման հետևանքով 10 մարդ է տուժել:

«Կերչի բազմահարկ բնակելի շենքի վրա թշնամական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ: Երեք բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա, տեղափոխվել են հիվանդանոցներ»,- տելեգրամյան ալիքում գրել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ՀՕՊ ուժերը օրվա ընթացքում երկրի տարածքում վնասազերծել և ոչնչացրել են 182 ուկրաինական ԱԹՍ։

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կոստրոմայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի, Յարոսլավլի, Մոսկվայի մարզերի, Ղրիմի, Ուդմուրտիայի Հանրապետությունների և Ազովի ու Սև ծովերի տարածքների վրա վնասազերծվել և ոչնչացվել են 182 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասված է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment