«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը կասեցրել է Բելառուսի տարածքով հայկական վարդերի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ կասեցրել է Բելառուսի տարածքով Ռուսաստան կեղծ փաստաթղթերով տեղափոխվող ավելի քան 39 հազար հայկական վարդի ներմուծումը։

Գերատեսչության տվյալներով՝ բեռը տեղափոխող մեքենան կանգնեցվել է Սմոլենսկի մաքսային կետում։ Այն վարել է Բելառուսի քաղաքացի։

«Ուղեկցող փաստաթղթերում բեռը հայտարարագրված էր որպես զովացուցիչ ըմպելիք։ Նույնականացման պիտակների պահպանված բեկորները վկայում են, որ ծաղիկները հայկական ծագում ունեն»,- նշված է ռուսական կողմի հայտարարության մեջ։

Leave a comment