Օտարերկրացիները չեն կարող հողամաս ձեռք բերել «Սիրիուսում». Պուտինը հրամանագիր է ստորագրել

Բաժանորդագրվել

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ օտարերկրյա քաղաքացիները և գործարարները չեն կարող հողամասեր ձեռք բերել «Սիրիուս» դաշնային տարածքում: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:

«Ավելացնել այն սահմանամերձ տարածքների ցանկում, որը հաստատվել է ՌԴ նախագահի 2011 թվականի հունվարի 9-ի թիվ 26 հրամանագրով, և որտեղ օտարերկրյաքաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք չեն կարող սեփականության իրավունքով հողամասեր ունենալ: Փոփոխություն՝ ցանկը լրացնել «Դաշնայինտարածք «Սիրիուս» կետով», – ասվում է հրամանագրում:

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

Նշենք, որ «Սիրիուսը» Ռուսաստանում առաջին դաշնային տարածքն է, որը ձևավորվել է 2020 թվականին Սոչիում և ունի հատուկ հասարակական-իրավականկարգավիճակ։

Leave a comment