Գոշավանքում Սուրբ պատարագը մատուցվել է սահմանված կարգով՝ անկախ վարչապետի ներկայությունից

Երեկ՝ հուլիսի 26-ին, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, Գոշավանքում մատուցված Սուրբ պատարագի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի անունը չի զեղչվել։ Այս մասին մեզ փոխանցեցին պատարագի մասնակիցները։

Ականատեսների պատմելով՝ Նիկոլ Փաշինյանն անաղմուկ, սովորական հավատացյալների պես, մտել է վանք, մասնակցել պատարագին և նույնքան աննկատ հեռացել։

Ականատեսները նաև մեզ պատմեցին, որ չեն նկատել որևէ շփում Գոշավանքի հոգևորականների և վարչապետի միջև։

Մեր տեղեկություններով՝ Գոշավանքի հոգևոր սպասավորներին նախապես հայտնի չի եղել վարչապետի այցի մասին։ Մայր Աթոռի հոգևորականները հավատարիմ են մնացել Սուրբ պատարագի մատուցման սահմանված կարգին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment