Բաբ էլ-Մանդեբի ռազմավարական նեղուցով նավագնացությունը գրեթե կաթվածահար է եղել այն բանից հետո, երբ Եմենը հայտարարեց սաուդյան նավահանգիստների ծովային շրջափակման մասին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ծովային երթևեկության մոնիթորինգի վերջին տվյալներին։
Գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը նեղուցով անցել է ընդամենը 11 առևտրային նավ, ինչը վերջին ամիսների ամենացածր ցուցանիշն է։
Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Բաբ էլ-Մանդեբի շրջանում օրական անցնող նավերի միջին թիվը նվազել է մինչև 30, իսկ շաբաթվա սկզբին հասել է արդեն կրիտիկական նվազագույնի։
Reuters-ի տվյալներով՝ իրավիճակի հիմնական պատճառը նավատերերի մտահոգությունն է Եմենի ուժերի կողմից սաուդյան երկու նավթատարների վրա իրականացված հարձակումներից հետո։ Միջազգային բեռնափոխադրող ընկերությունները զանգվածաբար փոխում են իրենց երթուղիները՝ շրջանցելով Կարմիր ծովը, կամ ժամանակավորապես դադարեցնում են թռիչքներն ու ծովային փոխադրումները տարածաշրջանում՝ նոր հարվածների վտանգի պատճառով։